Արյունոտ լեդի Բեթորի
Երկիր | Ռուսաստան |
---|---|
Ժանր | պատմական ֆիլմ |
Թվական | 2015 և մայիսի 4, 2017[1] |
Լեզու | ռուսերեն |
Ռեժիսոր | Անդրեյ Կոնստ[2] |
Պրոդյուսեր | Հեյդեն Քրիստենսեն |
Դերակատարներ | Սվետլանա Խոդչենկովա |
Տևողություն | 108 րոպե |
Արյունոտ լեդի Բեթորի (անգլ.՝ Lady of Csejte), Անդրեյ Կոնստի պատմական թրիլլերը, որը ստեղծվել է Էլիզաբեթ Բեթորիի պատմության հիման վրա (1560-1614), որը համարվում է պատմության արյունոտ սերիական մարդասպաններից մեկը։ Ֆիլմի պրեմիերան կայացել է 2015 թվականի փետրվարի 26-ին։
Սյուժե
[խմբագրել | խմբագրել կոդը]Ֆիլմի գործողությունները տեղի են ունենում XVII դարում Չեխտիցում (Չեխտիցե, Հունգարիայի թագավորություն), որտեղ իշխում էր կոմսուհի Բեթորին՝ հայտնի իր գեղեցկությամբ, խելքով և հարստությամբ։ Ֆիլմի գլխավոր դերերում հանդես են գալիս գնչու քույր և եղբայր Ալեթը և Միշան, որոնք ապրուստը վաստակում են զանազան հնարքների և գողության միջոցով։ Նրանք փնտրում են մեկ տարի առաջ անհետացած իրենց ավագ քրոջը՝ Կատյային։
Մի օր նրանց գողության համար բռնում են, սակայն կոմսուհի Բեթորիի հրամանով բաց են թողնում և տեղափոխում պալատ։ Երեխաները տարօրինակություններ են նկատում պալատում և ենթադրում են, որ պալատում ինչ-որ արտասովոր բան է կատարվում։ Նրանք հետախուզություն են ձառնակրում՝ իմանալու համար, թե դղյակում ինչ է կատարվում և ինչ է պատահել իրենց քրոջը։ Այդ ճանապարհին նրանք հանդիպում են կոմսուհի Բեթորիի ծառաներին, որոնք մասնակցում էին նրա սարսափելի ծրագրերի իրականացմանը։
Դերերում
[խմբագրել | խմբագրել կոդը]- Սվետլանա Խոդչենկովա - Էլիզաբեթ Բեթորի[3]
- Իզաբել Ալեն - Ալեթ, գնչուհի աղջիկ
- Լուկաս Բոնդ - Միշա, գնչու տղա
- Ադա Կոնդեեսկու - Կատյա, Ալենի և Միշայի մեծ քույրը
- Բոգդան Ֆարկաշ - կոմս Թուրզո
- Պավել Դերևյանկո - Աթիլա, հետևող
- Լիյա Սինչևիչ - Դորոտա, կոմսի ծառան
- Ալեկսանդրա Պոյանա - Իլոնա, կոմսի ծառան
- Պաուլ Դյանկոնսկու - Լասլո
- Վիրջինյա Ռոգին - քնկոտ կին
- Վալենտին Թեոդոսիյու - Արջ, դատավորի օգնական
- Կլաուդիու Թրանդաֆիր - դատավոր
Ստեղծում
[խմբագրել | խմբագրել կոդը]Ֆիլմը պատկանում է Enjoy Movies և Glacier Films ստուդիաներին, մինչ այդ ֆիլմի պատասխանատու էր համարվում «Ամերիկական գողություն»[4]։ Նկարահանումները սկսվել են 2013 թվականին Բուխարեստում որտեղ տաղավարների պատասխանատու էր համարվում Media Pro ստուդիան։
Գնահատական
[խմբագրել | խմբագրել կոդը]Ֆիլմը կինոքննադատների կողմից ստացել է բացասական արձագանք[5]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Internet Movie Database — 1990.
- ↑ Internet Movie Database — 1990.
- ↑ ‘Wolverine’ Star Joins Horror-Thriller ‘Lady of Csejte’
- ↑ Cannes: New Company Glacier Films Announces 11-Picture Slate
- ↑ «Рецензия на фильм «Кровавая леди Батори»: Женщина, которая убьет». Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ մարտի 1-ին. Վերցված է 2016 թ․ հունվարի 8-ին.
|